Բռնցքամարտիկներ Բազեյանը և Հարությունյանը ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ են

22:26, 25 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամներ Արթուր Բազեյանը և Արարատ Հարությունյանը դարձել են ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբՍերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնության տղամարդկանց 57 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Բազեյանը մրցեց Ռուսաստանը ներկայացնող Էդուարդ Սավվինի հետ ու զիջեց` դառնալով Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

67 կգ քաշում բրոնզե մեդալ նվաճեց նաև Արարատ Հարությունյանը, ով կիսաեզրափակիչում զիջեց կրկին Ռուսաստանից Տարխան Իդիգովին:  

Ավելի վաղ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց ընտրանու անդամներ Անի Հովսեփյանը և Անուշ Գրիգորյանը դարձել էին բրոնզե մեդալակիր:


© 2009 ARMENPRESS.am